
Լիբերալ քաղաքականության դպրոցի 12- րդ հոսքի ընդունելություն
«Լիբերալ քաղաքականության դպրոցում» դուք ձեռք կբերեք նոր գիտելիքներ, հմտություններ և ընկերներ, կբացահայտե՛ք ձեր ներուժը։Դպրոցը հիմնադրվել է 2017թ.։ Առաքելությունը՝ զարգացնել արդյունավետ, ոչ ֆորմալ կրթական հարթակ, որտեղ կարող են ծաղկել 18-45 տարեկան մարդկանց մտքերը:
Մեր դինամիկ ուսումնական ծրագիրն ընդգրկում է.
Քննադատական մտածողություն
Քաղաքագիտություն
Իրավագիտություն
Տնտեսագիտություն
Անձնական աճի և առաջնորդության հմտություններ։Եթե 18-ից 45 տարեկան եք, գիտելիքի ծարավ ունեք, ունեք կամ դեռևս ստանում եք բարձրագույն կրթություն, ապա մեր Դպրոցը հենց ձեզ համար է:Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ սույն թվականի փետրվարի 20 է:Ընդունելությունը կկայանա հայտադիմումների ուսումնասիրության և հարցազրույցի հիման վրա:Դասընթացներն անցկացվելու են ամեն շաբաթ, (շաբաթական 2 օր)։Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 1.5-2 ժամ է, սկիզբը՝ երեկոյան 19:00-ին։
Վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան 1
Եվս մեկ հաճելի պահ՝ ուսումն ԱՆՎՃԱՐ է:
Պատրաստվեք անզուգական ուսուցման փորձառության, քանի որ մենք կազմակերպում ենք դասախոսություններ քաղաքական և կառավարական գործիչների, դեսպանների և տարբեր ոլորտների առաջատար փորձագետների մասնակցությամբ, իրականացնում ենք սիմուլյացիոն վարժանքներ և բանավեճեր:Գիտելիքն ուժ է ու ապագա։Եկեք միասին կերտենք ապագան:Սա էլ հայտադիմումը
https://docs.google.com/…/1FAIpQLSe…/viewform