Հայտարարություններ
Ենթադրամաշնորհային ծրագիր՝ ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանը

Ենթադրամաշնորհային ծրագիր՝ ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանը


«ՀԶՈՐԱՑՆԵԼՈՎ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Լիբերալ քաղաքանության ինստիտուտը, իր առաքելությանը համահունչ, հայտարարում է նոր հնարավորություն:Հրավիրում ենք մարզերում բնակվող ակտիվ երիտասարդներին՝ ներկայացնելու իրենց ստեղծարար և նորարարական ծրագրերը, որոնք ուղղված կլինեն մարդու իրավունքների պաշտպանությանը։Մեր առաքելությունն է նպաստել ժողովրդավարական ինստիտուտների և իրավական պետության կայացմանը՝ փաստահեն քաղաքականության մշակմամբ, ոչ ֆորմալ կրթական ծրագրերով, փորձագիտական այլընտրանքային աշխատանքով, ինչպես նաև խոցելի խմբերին ու պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցություն ցուցաբերելով։

  • Ո՞վ կարող է դիմել.

Կարող են դիմել և՛ անհատներ ու նախաձեռնող խմբեր, և՛ շահույթ չհետախնդող կազմակերպություններ (ՀԿ, հիմնադրամ) ՀՀ բոլոր մարզերից և Երևանից;

  • Ի՞նչ ենք ակնկալում.

Նորարար և ինքնատիպ ծրագրեր։Ծրագրերը պետք է ուղղված լինեն կանանց իրավունքների պաշտպանությանը։Այն ծրագրերը, որոնք ուղղված կլինեն իրավապաշտպանների ցանցի (network) ստեղծմանը կստանան առավելություն գնահատման փուլում։Առաջարկվող ծրագրերը կարող են ուղղված լինել հետևյալ ոլորտներին՝• Կանանց նկատմամբ ատելության խոսքի կանխարգելում և դրա դեմ պայքար;• Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց իրավունքների պաշտպանություն;• Կանանց առաջխաղացմանը նպաստող քաղաքականության փաստաթղթերի (policy paper) մշակում;• Կանանց իրավունքների ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ հետազոտությունների, մշտադիտարկումների իրականացում;• Խոցելի խմբերի իրավունքների պաշտպանություն և այլ ուղղություններ, որոնք բխում են Ինստիտուտի նպատակներից։Դիմումները կուսումնասիրվեն հանձնաժողովի կողմից՝ 2 փուլով։ Մինչև փետրվարի 14-ը ստացված հայտերը կուսումնասիրվեն փետրվարի 15-20 ընկած ժամանակահատվածում։ Մինչև փետրվարի 28-ը ստացված հայտերը կուսումնասիրվեն մարտի 1-5 ընկած ժամանակահատվածում։⏳ Դիմելու վերջնաժամկետները՝ փետրվարի 14 և 28📅 Ծրագրերի իրականացումը՝ մինչև մայիսի 1-ը։Ֆինանսավորման առավելագույն սահմանաչափը՝ 500․000 ՀՀ դրամ։

  • Ինչպե՞ս դիմել․

Դիմելու համար ուղարկեք լրացված հայտը և բյուջեն, ինչպես նաև ծրագրային թիմի անդամների CV-ները liberal.institute.ngo@gmail.com էլ․ հասցեին՝ «առարկա» դաշտում նշելով «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին․ ենթադրամաշնորհային ծրագիր»։Ծրագիրն իրականացվում է Embassy of the Netherlands in Armeniaի աջակցությամբ:Միացե՛ք մեզ՝ Ձեր գաղափարներով փոխելու ներկան։

Հայտի լրացման ուղեցույցը։

Ներբեռնեք ձևաթուղթը, լրացրեք այն և ուղարկեք liberal.institute.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին։