Հայտարարություններ
Կանանց հզորացման ակադեմիա 5-րդ հոսք

Կանանց հզորացման ակադեմիա 5-րդ հոսք

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,Եթե դուք 25-40 տարեկան եք և վստահ եք, որ կարող եք դառնալ առաջնորդ և առաջամարտիկ ձեր ոլորտում, ապա այս ծրագիրը հենց ձեզ համար է։Լիբերալ քաղաքանության ինստիտուտի ամենասիրելի ծրագրերից մեկը՝ Կանանց Ակադեմիան, արդեն ունի 4 սերունդ շրջանավարտներ՝ ավելի քան 100 մասնակից Հայաստանի տարբեր մարզերից և գործունեության ամենատարբեր ոլորտներից։Այս տարի կրկին հնարավորություն ունեք մասնակցելու եռօրյա հագեցած դասընթացին, որը կանցկացվի Երևանից դուրս փետրվարի 28, մարտի 1-2՝ ապահովելով ստեղծարար միջավայր և նոր կապեր ստեղծելու հնարավորություն։Դասընթացի ընթացքում կստանաք համապարփակ գիտելիքներ հետևյալ ոլորտների վերաբերյալ՝

  •  Հանրային խոսք,
  •  Անձնական բրենդավորում (սոցիալական կայքերի գրագետ վարում),
  •  Հանրային կերպարի ձևավորում,
  •  Հանրային կյանքում ակտիվ դերակատար լինելու արվեստ,
  •  Հանրային և անձնական կյանքի հավասարակշռության և այլ առընթեր թեմաների վերաբերյալ։

 Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 20։Լրացրե՛ք առցանց հայտադիմումը և բաց մի՛ թողեք ինքնաճանաչման, զարգացման և առաջնորդ դառնալու այս հնարավորությունը։
 Միացե՛ք մեզ՝ դառնալով Լիբերալ քաղաքանության ինստիտուտի նոր սերնդի առաջնորդներից մեկը։
—-
Ծրագիրն իրականացվում է ՀՀ֊ում Նիդերլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ։