Հայտարարություններ
Հզորացնելով կանանց իրավապաշտպաններին Երևանում

Հզորացնելով կանանց իրավապաշտպաններին Երևանում


Եթե հետաքրքրված ես իրավապաշտպանությամբ՝ հատկապես կանանց իրավունքների պաշտպանությամբ, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է:Դարձի՛ր փոփոխության շարժիչ ուժը. Միացի՛ր մեր դասընթացին Երևանում:Լիբերալ քաղաքականության ինստիտուտը (ԼՔԻ) հրավիրում է քեզ մասնակցելու երկօրյա ինտենսիվ դասընթացի, որը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 15-16-ին, Երևանում:Ծրագիրը նախատեսված է՝➢ Իրավաբանության, սոցիոլոգիայի կամ հոգեբանության բաժնի ուսանողների համար,➢ Երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են մարդու իրավունքների պաշտպանությամբ,➢ Բնակվում են Երևանում և ուզում են զարգացնել իրենց հմտությունները իրավապաշտպանության ոլորտում։Դասընթացի ավարտից հետո ավելի մանրամասն կծանոթանաք՝➢ Շահերի պաշտպանություն և դրա կիրառումը➢ Մարդու իրավունքների էությունն ու հասկացությունները➢ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային մեխանիզմներ։
 Ինչու դիմել.➢ Մասնակցիր դասընթացին՝ հմուտ փորձագետների հետ աշխատելու հնարավորություն ունենալու համար➢ Զարգացրու քո գիտելիքները և հմտությունները➢ Դարձիր փոփոխության և արդարության առաջնորդԴիմելու համար պարզապես լրացրու դիմում հայտը մինչև փետրվարի 10-ը:Գրանցման հղումը 👇https://forms.gle/iSG4ivScP2X7UNzh9Ուշադրություն: Նախնական փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:Դասընթացը իրականացվում է «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ:
Միացի՛ր մեզ, եթե ուզում ես դառնալ փոփոխության մի մասը՝ հզորացնելով իրավապաշտպանություն Հայաստանում: