Միջոցառումներ

Քաղաքական իմիջ

Քաղաքական իմիջի կարևորությունը և դրա ազդեցությունը հասարակության վստահության վրաԱյսօր մեր դպրոցում հյուրընկալեցինք Նվարդ Մելքոնյանին՝ սոցիոլոգ, PR մասնագետ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ և «SPRING-PR Company» ընկերության համահիմնադիր։Նվարդ Մելքոնյանը բանախոսության ընթացքում անդրադարձավ քաղաքական իմիջի կառուցման և դրա ազդեցության կարևորագույն կետերին՝
- Քաղաքական իմիջի դերն ու նշանակությունը՝ հանրության վստահության և քաղաքական հաջողության վրա
- Հանրային կերպարի կառուցման գործիքներ՝ լեզվաբանություն, հաղորդակցման հմտություններ և տեսանելիություն
- Մեդիայի դերը՝ իմիջի ձևավորման և տարածման հարցում
- Հոգեբանական ասպեկտներ՝ ընտրողների վարքագիծը և քաղաքական գործիչների հանրային խոսքի ազդեցությունը մշակութային առանձնահատկություններ՝ ազգային առանձնահատկությունները ընդգծող իմիջի դերը առաջնորդի ընկալման մեջ:
Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց առաջնորդի իմիջի բաղադրիչներին, որոնցում ներառված են անձնային և սոցիալական բնութագրիչները, ինչպես նաև սիմվոլիկ ծանրաբեռնվածությունը։
Flora Vardanyan
0



