Միջոցառումներ
«Մարդու հիմնարար իրավունքներ», բանախոս՝ Տաթևիկ Մատինյան

«Մարդու հիմնարար իրավունքներ», բանախոս՝ Տաթևիկ Մատինյան


«Մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ». այն ունի յուրաքանչյուր մարդ, միայն այն պատճառով, որ մարդ է:Այսօր ԼՔԴ-ում «Մարդու հիմնարար իրավունքներ» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» գործադիր տնօրեն, իրավաբան Տաթևիկ Մատինյանը։Քննարկումը ծավալվեց մարդու հիմնարար իրավունքների, բացարձակ իրավունքների, իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ:Բանախոսը ներկայացրեց խոսքի ազատության և ատելության խոսքի նուրբ սահմանագիծը:

Բանախոսության ընթացքում Մատինյանը անդրադարձ կատարեց նաև «Արբիտրաժի և Հաշտարարության հայաստանյան գրասենյակի» գործունեությանը։Ակտիվ հարց ու պատասխանով մեր սաները ամփոփեցին և հանգեցին այն եզրակացության, որ մարդը բարձրագույն արժեք է և իրավունքները պետք է պաշտպանվեն օրենքով։