
Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում
Լիբերալ քաղաքականության ինստիտուտը սիրով հայտնում է նոր ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանների նոր սերնդի կրթությանը և կարողությունների զարգացմանը։
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի նպատակն է հզորացնել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների կարողությունները, հմտությունները և գիտելիքները, այդպիսով նպաստել Հայաստանում կանանց իրավունքների ավելի բարձր պաշտպանվածությանը։
Ծրագրի շրջանակներում կատարվելու են մի շարք ծրագրային գործողությունները, այդ թվում՝
• Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀՀ 10 մարզերից 50 անհատի համար կիրականացվի եռօրյա դասընթաց; • Վերը նշված դասընթացի մասնակիցները կիրականացնեն տեղական մարզային ծրագրեր, որոնց միջոցով կամրապնդեն իրենց գիտելիքներն ու հմտությունները;• Կմշակվի պրակտիկ ձեռնարկ մարդու իրավունքների պաշտպանների համար, որում կլինեն գործիքներ և խորհուրդներ իրավապաշտպանների համար։• Կհրապարակվի արտահերթ զեկույց Հայաստանում կանանց իրավունքների վերաբերյալ;• Կիրականացվի «Մայրերի և դուստրերի ճամբար» դասընթացը նախատեսված 25 մայրերի և իրենց երիտասարդ դուստրերի համար; • Կիրականացվի «Կանանց ակադեմիայի» 5-րդ հոսքը, որին կմասնակցեն 25 կանայք, ովքեր հետաքրքրված են քաղաքականությամբ և ակտիվ քաղաքացիությամբ;• Կիրականացվի հանրային իրազեկման արշավ;
Ծրագիրը խթան կհանդիսանա նոր կապերի և համագործակցությունների ստեղծման և ամրապնդման համար։ Այն կնպաստի քաղաքացիական ոլորտի շարունակական և անընդհատ զարգացմանը՝ այդպիսով ամրապնդելով ժողովորդավարությունն ու օրենքի գերակայությունը Հայաստանում։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։