
«Կանխարգելենք բուլլինգը դպրոցներում» դրամաշնորհային ծրագիրի ամփոփում
Ծրագիրն իրականացվել է ՀՀ դպրոցների տաս ուսուցչի կողմից՝ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ֊ի և ՀՀ֊ում Նիդերլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ։
Երևանի համար 156 հիմնական դպրոցում դասընթացը վարել է Անի Վարդանյան:
Առաջին փուլին մասնակցել են 5-8 դասարանների աշակերտներ և ծնողներ։
Անց է կացվել սեմինար-իրազեկում, որի ընթացքում մասնակիցները ծանոոթացել են բուլլինգի տեսակներին, ազդեցություններին, սովորել, թե ինչպես կարելի է այն կանխարգելել։ Քննարկվել են «Մեկը» և «Իմ մեծ հովանոցը» պատմվածքները։
Որպես գործնական աշխատանք «Ես եմ» վարժությունն է կատարվել (մեկնաբանել են իրենց նկարած նկարները)։ Սեմինարն ամփոփվել է ելքի քարտերով:
Բազու՜մ դրական կարծիքեր՝ կապված սեմինարի թեմայի, քննարկվող հարցերի կարևորության մասին։
Երկրորդ փուլի համար նախատեսված էր բուկլետների տպագրություն։ Առաջին փուլով իրականացրած սեմինարի արդյունքների հման վրա էլ տպագրվեցին շուրջ 100 բուկլետ-ուղեցույցներ հետևյալ հարցադրումներով՝
- ինչպե՞ս կանխարգելել բուլլինգը,
- ի՞նչ անել, եթե բուլլինգի զոհ եք դարձել,
- ի՞նչ անել, եթե բուլլերի ծնող եք։
Երկրորդ փուլով իրականացվեց սեմինար-իրազեկում 4-րդ դասարանում, որն ամփոփվեց «Ես եմ» և «Հույզերի գնացք» վարժություններով։ Բուկլետ-ուղեցույցները բաժանվեցին Երևանի 156 հիմնական դպրոցի աշակերտներին։
Մասիսիս թիվ 3 հիմնական դպրոցում դասընթացն անց է կացրել Արևիկ Պետրոսյանը։
Ծրագիրը ներառել է.
- Ի՞նչ է բուլլինգը
- Բուլլինգի տեսակները
- Բուլլինգի ազդանշանները
- Բուլլինգի հետևանքները
- Ռիսկային խմբերը
- Կանխարգելմանն ուղղված գործնական աշխատանքները։
Սեմինար- քննարկման մասնակիցները 6-րդ դասարանցիներն էին։
Սեմինար-քննարկում Ծավ և Դավիթ-Բեկ համայնքներում՝ «Բուլինգից ազատ համայնք» թեմայով։Բանախոս՝ Վարդ Մկրտչյան։
«Ապրող և ապրեցնող բարություն… «Հանուն Բուլինգից ազատ դպրոցի» թեմայով դասընթացի տրամաբանական շարունակությունը արդեն ամիսներ շարունակ տեղի է ունենում Կ. Զարյանի անվան 117 հիմնական դպրոցում» այսպես է արտահայտվել իր էջում ԼՔԻ ծրագրի մասնակից Լուսինե Ջանիկյանը։ Գրեթե բոլոր դասղեկական ժամերին, Լուսինեն իր սաների հետ խոսել է և կիրառել գրեթե բոլոր տեխնիկաները և մեթոդները, որոնք սովորել է ԼՔԻ և Embassy of the Netherlands in Armeniaի համագործակցությամբ կազմակերպած դասընթացի ընթացքում:
Դասղեկի ժամերին բուռն քննարկումների ընթացքում խորքային ուսումնասիրվել են Բուլինգ թեման,տարբերակվել տեսակները:Եզրակացություն. պիտի հիմնովին վերացնել Բուլինգը դասարանից, դպրոցից և ինչու ոչ նաև հասարակությունից։
Մայիսի 3-ի միջոցառումն այդ քայլերից մեկն էր։
Հետազոտական աշխատնք՝ Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջում: Հետազոտության աշխատանքի մեջ ներգրավված ուսանողները սեմեինար անցկացրեցին առաջին կուրսի ուսանողների համար:
Սույն հետազոտությունը նպատակ ուներ բացահայտել բուլինգի կանխարգելումն արդյունավետ կազմակերպելու պայմանները կրթական միջավայրում: Ներկա ժամանակներում արդիական և հրատապ է հասարակության տարբեր շրջաններում՝ հատկապես կրթական համակարգում բուլինգի առկայության ուսումնասիրությունը, ինչպես նաև տվյալ երևույթի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը։Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում բուլինգ և երևույթով սկսել են զբաղվել վերջին տարիներին: Երևույթի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բնակչության մեջ ցածր տոկոս է կազմում։ Սա հատկապես լուրջ խնդիր է դպրոցների համար: Այստեղ շատ ավելի հաճախ է նկատվում այս երևույթը:Որպեսզի կրթական միջավայրում բուլինգի երևույթը և դրա բացասական ազդեցությունը իսպառ վերանա, անհրաժեշտ է կիրառել համապատասխան մշակված ծրագրեր, հաճախ նշված թեմայով զրույցներ կազմակերպել սովորողների հետ, նրանցից կարծիք հարցնել՝ տվյալ երևույթի մասին:Դասախոս՝ Ս. ԿարապետյանՈւսանողներ՝ Է. Սաֆարյան
Է. Պետրոսյան, Մ. Հակոբյան, Ա. Մարտիրոսյան։
Բանախոս՝ Արևիկ Պետրոսյան Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 հիմնական դպրոցի ուսուցիչ:«Հանուն բուլլինգից ազատ դպրոցի» թեմայով սեմինար-քննարկում Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան (ավագ դպրոց)-ի հոգեբանության հոսքի սովորողներիի հետ։
«Հանուն բուլլինգից ազատ դպրոցի» ծրագրի մասնակից ուսուցիչներից Մառա Առաքելյանը Վանաձորի թվով 2 դպրոցում կիսվել է իր ստացած գիտելիքով ու հմտություններով:Յուրաքանյուր սեմինարից առաջ կատարվել է հայտորոշում: Դիտվեծ են ֆիլմեր ու քննարկվել դրանք:Տրվել է բուլլինգի սահմանումը և ներկայացվել, թե ինչ տեսակներ ունի այն:
Ակտիվ քննարկվել են առաջացման պատճառները, խոսվել է հուզական գրագիտությունից:
Ինքնաճանաչման բնույթի խաղերին մասնակցել են ոչ միայն աշակերտները այլ նաև նրանց ծնողները:
Դասընթցի վերջում կատարվել է յուրացված նյութի գնահատում՝ գնահատման շրջանի օգնությամբ:
Սպիտակի ՏՄԱԿ-ի հոգեբան՝ Նազելի Սողոմոնյանը Լոռու մարզի Արջուտի միջնակարգ դպրոցի 8-րդ և 10-րդ դասարանի աշակերտների համար անցկացրել է դասընթաց՝ «Հանուն բուլլինգից ազատ դպրոցի» թեմայով, որին մասնակցել են նաև դպրոցի և ՏՄԱԿ-ի մանկավարժահոգեբանական թիմի անդամները:
Դասընթացի հիմնական նպատակն էր երեխաներին փոխանցելու գիտելիքներ բուլլինգ երևույթի և դրա տեսակների մասին։ «Ես» եմ ինքնաարտահատման վարժության, դերային խաղերի միջոցով՝ մասնակիցները սովորել են բանակցել, հաղթահարել բարդույթները և ցուցաբերել հանդուրժողականություն։Կարդալով «Իմ մեծ հովանոցը» և Քեթրին Օտոշիի «Մեկը» պատմությունը դասընթացավարն ու սովորողները քննարկել են հավասար իրավունքների, միասնականության, ներառման, բուլինգի նշանակության մասին,պատմել են բուլինգի վերաբերյալ իրենց փորձառության մասին:Դասընթացավարը ներկայացրել է նաև Բուլինգի շրջանակները, որից հետո աշակերտները մտածել են իրենց սեփական դերերի մասին, թե որտեղ են իրենց տեսնում բուլինգի շրջանակում կամ ինչ է պահանջվում, որպեսզի իրենք պաշտպանեն բուլինգի ենթարկված դասընկերոջը:

Բուլլինգը դպրոցում համակարգային խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Այն առավել տարածում ունի դպրոցահասակ երեխաների շրջանում և շատ վատ կարող է ազդել երեպայի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության վրա: Այդ իսկ պատճառով բուլլինգի մասին խոսելը այսօր ավելի քան կարևոր է, հատկապես մասնագիտական շրջանակներում:Դասընթացի նկարագրությունը.
Դասընթացը տեղի է ունեցել մայիսի 10-ին Արմավիր քաղաքում:
- Միասին սահմանել և հասկանալեն, թե ի՞նչ է բուլլինգը, որո՞նք են դրա տեսակները և թիրախային խմբերը:
- Ինչպե՞ս արդյունավետ կերպով միջամտել բուլինգի դեպքերին՝ անդրադառնալով և՛ զոհին, և՛ բուլլերին, և՛ երրորդ կողմին:
- Պրակտիկ տեխնիկաների քննարկում և կիրառում դպրոցում դրական և ներառական մթնոլորտ ստեղծելու համար:
- Ինչպե՞ս ստեղծել բուլլինգի դեմ պայքարի միասնական ցանց՝ համախմբելով, ուսուցիչներին, ծնողներին և երեխաներին:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին տրամադրվել է նաև արտ-թերապևտիկ գործիքների փափեթ, որը կարող են օգտագործել իրենց պրակտիկ աշխատանքում:Դասընթացը վարել է մանկավարժ-հոգեբան Ելենա Եղիազարյանը, ով հիմա դասավանդում է Էստոնիայի «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցում: Նաև հոգեբանական պրակտիկ աշխատանք է տարել Էստոնիայում բռնության ենթարկված կանանց և երեխաների հետ: Իսկ հիմա արդեն իր գործունեությունը շարունակում է Հայաստանում՝ կիսելով իր փորձն ու գիտելիքները սկսնակ և պրակտիկ աշխատող մասնագետների հետ:
Դասընթացները կազմակերվել է «Լիբերալ քաղաքականության Ինստիտուտ»-ի աջակցությամբ և «ՄԻՏՔ» Կրթական-Երիտասարդական նախաձեռնություն ՀԿ-ի օգնությամբ:
















