Uncategorized
Գնահատականները սպառել են իրենց ուսանողների կարողությունները գնահատելու տեսանկյունից. բանավեճ ԼՔԴ-ում

Գնահատականները սպառել են իրենց ուսանողների կարողությունները գնահատելու տեսանկյունից. բանավեճ ԼՔԴ-ում

Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսումնական ծրագրի անքակտելի մասն են կազմում սիմուլացիոն վարժանքները և բանավեճերը։Սիրով տեղեկացնում ենք, որ այս շաբաթ մեկնարկեցինք բանավեճերի շարքը։
«Գնահատականները սպառել են իրենց ուսանողների կարողությունները գնահատելու տեսանկյունից» թեմայով բանավիճեցին կողմ տեսակետը պաշտպանող «Ierophants» և դեմ դիրքորոշմամբ հանդես եկող «Վերջակետ» թիմերը։Թեժ պայքարի արդյունքում վերջնական հաղթական վերջակետը դրեց «Վերջակետ» թիմը։

Խաղը դատեցին AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Վարդան Փարթամյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերին կից Մյունխենի Բունդեսվերի համալսարանի գիտաշխատող, ք․գ․թ․ Սիրանույշ Մելիքյանը։Սպասենք բանավեճի հաջորդ խաղին և մասնակիցներին մաղթենք արդյունավետ և հետաքրքրաշարժ խաղ: