
Լիբերալ քաղաքական դպրցի հյուրը միջազգայնագետ Կարեն Ղազարյան էր
Երբեմն լռությունն ավելի խոսուն է:
Ոչ վերբալ հաղորդակցման շրջանակներում մեր մարմինը, միմիկաները և հայացքը խոսում են, որը մասնագիտական գրականությունում հայտնի է «մարմնի լեզու» անվանումով (անգլ.՝ body language):Այն ժեստը, որ առօրյա կյանքում կարող է ոչինչ չնշանակել, քաղաքկանությունում կարող է մի ամբողջ պատմություն պարունակել։Լիբերալ քաղաքականության դպրոցում Բանախոսը մասնակիցների հետ վերլուծեց Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների մի շարք քաղաքական գործիչների ժեստիկուլյացիան և դրանց նշանակությունը միջազգային հարաբերություններում։Գործնական առաջադրանքների կիրառումն ավելի վիզուալիզացրեց ժեստերի ազդեցությունը մարդկային ընկալումների վրա։Բանախոսը միջազգայնագետ Կարեն Ղազարյան էր։
———
Ի լրումն.
Մարմնի լեզու, ոչ վերբալ հաղորդակցության տեսակ է, որի ժամանակ, անձը, իր զգացողություններն ու տեղեկությունները բառերի փոխարեն արտահայտում է դիմախաղով, մարմնի կեցվածքով, աչքերի շարժումով, դիմացինին դիպչելով և այլն։ Մարմնի լեզուն չունի քերականության համակարգ ու քանի որ շարժումների իմաստը ինքնին միանշանակ չէ, հարկ է լինում դրանք լայնորեն մեկնաբանել։









