Հայտարարություններ
ԼՔԴ 9-րդ հոսքի ընդունելություն

ԼՔԴ 9-րդ հոսքի ընդունելություն

Լիբերալ քաղաքականության դպրոցը կրկին բացում է իր դռները դիմորդների համար։ Սեպտեմբերի 26-ին կմեկնարկի 9-րդ հոսքի դասերը։Դպրոցը հիմնադրվել է 2017 թվականին:Նպատակը՝ ստեղծել ոչ ֆորմալ կրթական հարթակ, որտեղ երիտասարդները կստանան տեսական ու պրակտիկ գիտելիքներ՝ ի լրումն մասնագիտական ու անձնային աճը ապահովող գիտելիքների:Դպրոցի նպատակներից է նաև նպաստել այն երիտասարդների քաղաքացիական և քաղաքական մտածողության զարգացմանը, ովքեր պատրաստակամ են կրել ու տարածել ազատական գաղափարներ ու արժեքներ։📑 Դպրոցի ուսումնական ծրագիրը հիմնված է հետևյալ 4 կատեգորիաների վրա՝• քաղաքագիտություն,• իրավագիտություն,• տնտեսագիտություն• անձնային աճի ու առաջնորդության հմտություններ։ Լիբերալ քաղաքականության դպրոց կարող են դիմել նրանք, ովքեր՝• 18-35 տարեկան են,• Ունեն բարձրագույն կրթություն կամ սովորում են ԲՈՒՀ-ում։Դիմելու համար անհրաժեշտ է․ Անցնել ստորև տեղադրված հղումով, և լրացնել էկելտրոնային հայտադիմումը։ Ընդունելությունը կկայանա հայտադիմումների ուսումնասիրության և հարցազրույցի հիման վրա: Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 11.09.2023թ.։ Դասընթացների մեկնարկը կտրվի սեպտեմբեր ամսին, տևողությունը՝ 3 ամիս:Դասընթացները անցկացվելու են ամեն շաբաթ, (շաբաթական 2 օր)։ Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 1.5-2 ժամ է, սկիզբը՝ երեկոյան 19:00-ից։Դպրոցում ուսուցումն անվճար է։ Դպրոցում բանախոսություններով հանդես կգան քաղաքական, պետական գործիչներ, դեսպաններ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ և փորձագետներ:Սիրով սպասում ենք Ձեր հայտերին։