Ծրագրեր
Ատելության խոսքի դեմ պայքարը՝ ազատ գիտելիքի տարածման միջոցով

Ատելության խոսքի դեմ պայքարը՝ ազատ գիտելիքի տարածման միջոցով


Կարևորելով ատելության խոսքի դեմ պայքարը, Լիբերալ քաղաքականության ինստիտուտը Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի հետ համագործակցելով, մեկնարկում է նոր ծրագիր՝ «Ատելության խոսքի դեմ պայքարը՝ ազատ գիտելիքի տարածման միջոցով» խորագրով։Ծրագիրն իրականացվում է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ։Ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ատելության խոսքի վերաբերյալ՝ հասարակության լայն զանգվածին հայերենով ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու միջոցով։ Հաշվի առնելով ատելության խոսքի վերաբերյալ հայերենով թեմատիկ նյութերի սակավությունը՝ ծրագրի իրականացման կարևորությունն առավել նշանակալի է դառնում։Ծրագրի շրջանակում նախատեսվում է` հավաքագրել շուրջ 40 երիտասարդ մասնակից, ովքեր հետաքրքրված են թեմայով ու ցանկանում են դառնալ Վիքիպեդիա խմբագիր ու նրանց համար անցկացնել մի շարք դասընթացներ Վիքիպեդիայի գործիքների, ատելության խոսքի, դրա դրսևորումների և խոսքի ազատության վերաբերյալ:Վերոնշյալ մասնակիցների համար անցկացնել քառօրյա աշխատաժողով՝ ոլորտի փորձագետների հետ միասին։ Նպատակն է սահմանել մշակվելիք հոդվածների շրջանակը և թեմաները, մշակել ատելության խոսքի և հարակից թեմաների վերաբերյալ 200 հոդված հայերեն լեզվով:Ծրագրի շնորհիվ ատելության խոսքի, խտրականության և այլ հարակից թեմաների մասին հանրային իրազեկվածության մակարդակը զգալիորեն կբարձրացրանա, ինչն իր հերթին շատ ավելի արդյունավետ կդարձնի ատելության խոսքի դեմ պայքարը։