Գործունեություն
Համագործակցության ստեղծում՝ ատելության խոսքի դեմ պայքարում

Համագործակցության ստեղծում՝ ատելության խոսքի դեմ պայքարում

Այսօր` նոյեմբերի 24-ին, Երևանի Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ «Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի մեկնարկին նվիրված կլոր սեղան քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններից, պետական և հանրային մարմիններից, ինչպես նաև հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններից։ 

  • Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ նախագահ Tatevik Matinyan-ը։ Վերջինս ներկայացրեց ծրագիրը և դրա բաղադրիչները։
  • Ողջույնի խոսքով հանդես եկավ Embassy of the Netherlands in Armenia-ի փոխդեսպան Ջորջ Մոնսանտոն ու ընդգծեց ներկայացված ծրագրի արդիականությունն ու կարևորությունը։
  • Ելույթ ունեցան նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia-ի օգնական Հեղինե Ենգոյանը, ով բարձր գնահատեց Ինստիտուտի իրականացրած աշխատանքը ատելության խոսքի տարածման դեմ տարվող աշխատանքի բնագավառում։
  • Spring PR-Company ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյանը և ծրագրի փորձագետ Նորայր Բաղդասարյանը ներկայացրեցին հասարակական կարծիքի ուսումնասիրության և հանրային տեղեկատվության մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունն ու գործիքակազմը։

 Քննարկումը համակարգում էր «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ փոխնախագահ Ռուզաննա Ավագիմյանը։ Մասնակիցների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր և առաջարկություններ։

«Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրը ֆինանսավորվում է Հայաստանում Embassy of the Netherlands in Armenia-ի կողմից և իրականացվում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասնեյակի հետ համագործակցությամբ։Ֆոտոշարք նվիրված «Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի բացմանը:

photosharq (1)

photosharq (2)

photosharq (3)

photosharq (4)

photosharq (5)

photosharq (6)

photosharq (7)

photosharq (8)

photosharq (9)

photosharq (10)

photosharq (11)

photosharq (12)

photosharq (13)

photosharq (14)

photosharq (15)

photosharq (16)

photosharq (17)

photosharq (19)

photosharq (20)

photosharq (21)

photosharq (22)

photosharq (23)

photosharq (24)

photosharq (18)

hatespeech4

hatespeech5

hatespeech7

hatespeech3

hatespeech2

hatespeech1

hatespeech6


Previous
Next