Միջոցառումներ

Հանրային խոսքի հմտությունները
Այսօր Լիբերալ քաղաքականության դպրոցում հյուրընկալեցինք Էթիկայի դպրոցի համահիմնադիր և զարգացման գծով տնօրեն, Միջազգային առևտրի պալատի խորհրդի անդամ Արմեն Ղուկասյանին, ով ներկայացրեց «Հանրային խոսքի հմտությունները» թեման։
Թեմայի շրջանակներում անդրադարձանք հետևյալ կետերին.
- Ելույթի տեսակներ
- Հոգեբանական տրամադրվածություն
- Ելույթի նպատակի սահմանում
- Ելույթի կառուցվածքի և հիմքի մշակում
- Ինֆորմացիայի ընկալման 4 ուղիներ
- Վստահ ելույթ լսարանի առջև
- Լարվածության վերացման հնարքներ
- Լսարանի ուշադրության կառավարում
- Համոզիչ խոսք
- Սթորիթելինգ
- Ժեստեր ու միմիկաներ
- Հարցերին պատասխանելու կանոններ
Անհնար է հանրային լավ ելույթ ունենալ առանց նախապես պատրաստվելու, առանց տիրապետելու հանրային ելույթ ունենալու համար անհրաժեշտ հմտություններին։ Ոչ ոք չի ծնվում ելույթ ունենալու համար գերազանց հմտություններով, դրանք պետք է շարունակաբար զարգացնել։




Previous
Next
Liberal
0