
«Պետությունը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը անվտանգության համար» թեմայով բանավեճ՝ ԼՔԴ֊ում

ԼՔԴ-ում տեղի ունեցավ այս հոսքի սաների առաջին բանավեճը․ Առաջին երկու թիմը նոյեմբերի 25-ին դուրս եկան բանավիճային մրցույթի հարթակ։ Թիմերն իրենց նախապատրաստած փաստարկներով ու հակափաստարկներով՝ առավել համոզիչ ներկայացրեցին սեփական դիրքորոշումները։Բանավեճի թեման.«Պետությունը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը անվտանգության համար»Գնահատող հանձնաժողովը՝Տաթևիկ ՄատինյանԴավիթ ԽաժակյանԿարեն ՍիմոնյանԺյուրին գնահատեց թիմերի փաստարկվածությունը, խոսքի կառուցվածքը, տրամաբանական հաջորդականությունը և հակափաստարկների ուժը։Հաղթող թիմ՝ ՖենիքսՖենիքսը կարողացավ ներկայացնել առավել համապարփակ դիրքորոշում և արդյունավետ հակազդել ընդդիմադիր թիմի պնդումներին։Դպրոցի ղեկավար Շուշան Ավագյանը, հաղթող թիմին, որպես պարգև գիրք նվիրեց։
Նման բանավեճերը օգնում են սաներին զարգացնել քննադատական մտածողություն, վստահ խոսք, արագ արձագանքման հմտություններ և իրական քաղաքական գործընթացների համար անհրաժեշտ թիմային աշխատանք։