
Ինքնաճանաչման ուղի, ձեռագրաբանության վերլուծություն. Մարիամ Մեհրաբյան
«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում այսօր բանախոսությամբ հանդես եկավ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մեհրաբյանը։

Բանախոսության թեման էր «Ինքնաճանաչման ուղի, ձեռագրաբանության վերլուծություն»։
Բանախոսության ընթացքում բանախոսը մասնակիցներին նախևառաջ ներկայացրեց, թե ինչ է ձեռագիրը։ Ձեռագիր ասվածի տակ, ինչպես նշում է բանախոսը, մենք կարող ենք հասկանալ հետևյալը.
- Մտածելակերպ,
- Անհատականության արտահայտում,
- Մարդկանց հաղորդակցության միջոց,
- Ներքին ֆունկցիաների արտաքին ռեակցիա և այլն:
Ինչպես նշում է Տիկին Մեհրաբյանը՝ ձեռագրի մենակաբանությունը հնարավորություն է տալիս կատարել հավանական եզրակացություններ։ Բանախոսն ընդգծում է, որ ձեռագրի շնորհիվ ուսումնասիրողը կարող է պարզել մարդու բնավորությունը, հոգեվիճակը և անհատական առանձնահատկությունները։
Ողջ բանախոսության ընթացքում մասնակիցները վարժություն իրականացնելու միջոցով կարողացան բանախոսի հետ միասին պարզել, թե ինչ առանձնահատկություններ ունի իրենց իսկ ձեռագիրը, և թե ինչ է այն իրենց մասին պատմում։







