
Քննադատական մտածողություն
«Լիբերալ քաղաքականության 12-րդ դպրոցի» առաջին բանախոսը Էդգար Մարուքյանն էր։
Քննադատական մտածողությանը հատկացված օրերը՝ երեքը։
Առաջին դասի առանցքային ենթաթեման տրամաբանությունն ու դրա տեսակներն էին:Բանախոսը՝ ինտերակտիվ քննարկման ընթացքում, ցույց տվեց մասնակիցներին, թե որքան կարևոր են փաստահեն ինֆորմացիաների վրա կարծիքի ձևավորումը և դրանց կիրառությունները հանրության շրջանում։Ամփոփելով՝ Պարոն Մարուքյանը կարևորեց նաև հասարակության ներսում կարծիքների միանշանակության սխալը։
Սա կարևոր է այնքանով, որ եթե որևէ բան խմբի համար ճիշտ է, դա դեռ չի նշանակում, որ այն ճիշտ է խմբում ներկա բոլոր անդամների համար։

Ճանաչողական կողմնակալությունների որոշ տեսակների մանրամասն վերլուծություն և քննարկում։
Ահա սա էր «Քննադատական մտածողության» եռօրյա դասի երկրորդ օրվա առանցքային թեման։
Երրորդ դասով ավարտվեց ԼՔԻ12-րդ դպրոցում «Քննադատական մտածողությանը» հատկացված բանախոսությունների շարքը։Ելնելով մեր սաների թողած արձագանքներից, կարող ենք փաստել, որ դասընթացը շատ էֆեկտիվ էր ու պահանջված։
Նրանցից շատերը նշել էին, որ այն կարևոր է և կցանկանային, որ այս թեմային ավելի շատ ժամանակ տրամադրվի (հաշվի կառնենք անշուշտ)։
Երրորդ բանախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց վիճակագրական տվյալների միջոցով կատարվող քարոզչություններին, հավանականության տեսության հիմունքներին և ամփոփվեց նախորդ երկու օրվա բանախոսությունից կատարված հետևությունները:














