Միջոցառումներ
Մեկնարկեց Լիբերալ Քաղաքականության դպրոցի 12-րդ հոսքի դասերը

Մեկնարկեց Լիբերալ Քաղաքականության դպրոցի 12-րդ հոսքի դասերը

Մեկնարկեց Լիբերալ քաղաքականության դպրոցի 12-րդ հոսքի դասերը: Դպրոցի ղեկավար Շուշանիկ Ավագյանը մասնակիցներին ներկայացրեց դպրոցիառաքելությունը և դասընթացների նպատակը:
Դպրոցի նպատակն է՝ կրթել տեղեկացված քաղաքացիների, ովքեր հնարավորություն կունենան, դպրոցի շրջանակներում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ, ավելի հեշտորեն ներգրավվել հասարակական-քաղաքական տարբեր ոլորտներում:Լիբերալ քաղաքականության դպրոցի շրջանակներում ուսանողները ուսումնասիրելու են տնտեսագիտություն, քաղաքագիտություն, իրավագիտություն, ինչպես նաև ունենալու են անձնային աճիննվիրված դասեր: Դասերը կսկսվեն այնքան արդիական ու պահանջված թեմայով՝ քննադատական մտածողությամբ:Մասնակիցները բանախոսության ընթացքում հնարավորություն ունեցան խաղերի և ակտիվ մասնակցության միջոցով ձեռք բերել նոր ծանոթություններ, ինչը հետագայում կծառայիհօգուտ նրանց:Դասընթացի շրջանակներում նախատեսվում է այցեր տարբեր պետական գերատեսչություններ, որոնց ընթացքում մասնակիցները կկարողանան ավելի խորքային գիտելիքներձեռք բերել պետական ինստիտուտների գործառույթների մասին:Մասնակիցները դասընթացների ընթացքում շփվելու են տարբեր պաշտոնատար անձանց հետ, ովքեր էլ ավելի պատկերավոր կդարձնենպետական ինստիտուտների առաքելությունը:

 

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.