Միջոցառումներ
ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները

ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները

«ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով բանախոսությամբ, այսօր, «Լիբերալ քաղաքականության դպորց»-ում հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահԷդմոն Մարուքյանը:
Թեմայի շրջանակներում քննարկվեցին ինչպես արտաքին մարտահրավերները, այնպես էլ ներքաղաքական կյանքում տիրող իրավիճակը: Մասնակիցները հնարավորություն ունեին հարցերի և ակտիվ մասնակցության միջոցովՊարոն Մարուքյանի հետ քննարկել միջազգային իրավունքին, Հայաստանի զարգացման տեսլականին առնչվող կարևոր հարցեր:Բանախոսության ընթացքումքննարկվեցին փոքր պետությունների համար ամենաարդյունավետ քաղաքականությունը՝ ժամանակակից աշխարհում, խաղաղության պայմանագրի տեքստում բացերն ու առավելությունները, ԵՄ անդամակցությանպարագայում Հայաստանի առջև ծառացող մարտահրավերները և այլ կարևոր հարցեր:

Հանդիպման վերջում Պարոն Մարուքյանը մասնակիցների հարցերին պատասխանելով անդրադարձ կատարեց նաևիր կյանքի փորձին և հանդիպած դժվարություններին: