
Ենթադրամաշնորհի տրամադրում «Եղվարդ» ՀԿ֊ին։ Պայմանագրի ստորագրում
Լիբերալ քաղաքականության ինստիտուտի «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակում մենք շարունակում ենք համագործակցություն հաստատել մարզային հասարակական կազմակերպությունների և դրանց ներկայացուցիչների հետ։
Այս անգամ ենթադրամաշնորհի պայմանագիրն ստորագրեցին ԼՔԻ նախագահ Տաթևիկ Մատինյանն ու «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի ներկայացուցիչ Սոնա Հովսեփյանը։
«Եղվարդ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ն ավելի քան 15 տարի իրականացնում է տեղական և միջզգային կրթական երիտասարդական ծրագրեր՝ նպաստելով իրավագիտակից, պատասխանատու և ակտիվ քաղաքացիների ձևավորմանը. կազմակերպությունը խթանում է երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքում՝ տրամադրելով գիտելիք և հզոր գործիքներ ինքնազարգացման ու առողջ ապրելակերպի համար, իրականացնում է կրթական ծրագրեր երիտասարդական աշխատանք և ժողովրդավարություն, սոցիալական իրավունքներ և հանրային մասնակցություն, մեդիագրագիտություն և տեղական ինքնակառավարում, կլիմայի փոփոխություն և էներգախնայողություն և մի շարք այլ կարևոր թեմաներով…Կազմակերպությունն առաջնորդվում է ոչ ֆորմալ կրթության մեթոդներով, հրատարակում նյութեր, ստեղծում ուղեցույցներ և սեղանի ուսուցոցական խաղեր («ՄեդիաՄաստեր» սեղանի ուսոցողական կրթական խաղ) և համագործակցում երիտասարդական ու բնապահպանական կառույցների հետ Հայաստանում և Եվրոպայում։
Ենթադրամաշնորհի շրջանակում իրականացվում է «Խոսքի ուժը՝ առանց ատելության» ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել կանանց նկատմամբ ատելության խոսքի դրսևորումները Նաիրի համայնքում՝ երիտասարդների և ՏԻՄ-ի ներգրավմամբ։
———-
Ծրագիրն իրականացվում է ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։


