
Ճապոնիայի տնտեսության կառուցվածքը
«Ճապոնիայի տնտեսության կառուցվածքը» թեմայով՝ այսօր մեր դպրոցում բանախոսությամբ հանդես եկավ ՀՊՏՀ դասախոս. տնտեսագետ, տ․գ․թ․, ՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի, փորձագետ Նարեկ Կարապետյանը։ Ճապոնիայի տնտեսությունը զարգացած և բարձրարդյունավետ է, համարվում է աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը (ԱՄՆ-ից և Չինաստանից հետո): Տնտեսական գործունեության հիմնական ուղղություններից է՝
արդյունաբերությունը, որոնցում Ճապոնիան համաշխարհային մակարդակով առաջատար է, դա.
ավտոմոբիլաշինությունն է,
էլեկտրոնիկան,
ռոբոտատեխնիկան
միկրոէլեկտրոնիկան: Ծառայությունների ոլորտ.Տնտեսության ամենախոշոր հատվածն է, որն ընդգրկում է ֆինանսները, բանկային համակարգը, ապահովագրությունը, տուրիզմը և առևտուրը: Տոկիոն համարվում է աշխարհի կարևոր ֆինանսական կենտրոններից մեկը:
Գյուղատնտեսություն.Չնայած երկրի սահմանափակ բնական ռեսուրսներին և հողերի 12%-ից պակասի պիտանելիությանը, Ճապոնիան ապահովում է սննդամթերքի ինքնաբավության բարձր մակարդակ, հիմնականում արտադրելով՝ բրինձ, թեյ և ծովամթերք: Արտահանում.Ճապոնիան հանդիսանում է համաշխարհային առաջատար ապրանքների, մասնավորապես՝ մեքենաների, էլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների արտահանող: Էներգետիկ ռեսուրսներ.Երկիրը մեծ ուշադրություն է դարձնում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանը: Աշխատուժ.Ճապոնիայի աշխատուժը աչքի է ընկնում բարձրագույն կրթությամբ, տեխնիկական հմտություններով և բարձր արտադրողականությամբ:Ճապոնիայի ինստիտուցիոնալ կառուցվածքը ձևավորվել է տեխնոլոգիական նորարարությունների, կարգապահ աշխատուժի և պետության արդյունավետ տնտեսական քաղաքականության շնորհիվ: