
Տնտեսությունում ստատիկ է միայն մի բան, այն է՝ փոփոխությունը
Մեր դպրոցի սաներն այս անգամ ծանոթացան հայտնի տնտեսագետ Ադամ Սմիթի հետ՝ անտեսանելի ձեռքի հետևում կանգնած հրաշագործին:Սմիթը հիմք դրեց ազատ շուկաների գաղափարին, որտեղ անհատի շահը վեր դասվեց և անտեսանելի ձեռքը սկսեց կարգավորել առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը։Տնտեսագետ, անհատ փորձագետ Արտակ Քյուրումյանը բարձրաձայնեց մտածելու տեղիք տվող մի շարք հարցեր, ինչպիսիք են.• արդյո՞ք գին որոշողը շուկան է,• կա՞ անհրաժեշտություն էներգետիկ և պարենային անվտանգության համար որոշ ընկերություններ պետականացնել՝ հաշվի առնելով այլ երկրների, այդ թվում նաև Ֆրանսիայի, Իտալիայի փորձը,• ի՞նչ դեր պետք է ստանձնի կառավարությունը ազատական շուկայում• արդյո՞ք կնվազեն ռիսկերը, եթե պետությունը միջամտի ազատ շուկայական հարաբերություններին և այլն։
Հարցուպատասխանի միջոցով մենք նաև քննարկեցինք համահարթ հարկային քաղաքականությունը և փորձեցինք բացահայտել դրա առավելություններն ու թերությունները։



