
Պատրա՞ստ եք փրկել աշխարհը․․․
Լիբերալ քաղաքականության դպրոցի սաները մասնկացում էին ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսի հիման վրա սիմուլյացիոն խաղին՝ բանակցային հմտությունները զարգացնելու նպատակով:
Մոլորակը փրկելու գործին լծվել էին պետություններ, միավորումներ, էներգետիկ կազմակերպություններ, վերականգնվող էներգիայի կազմակերպություններ, Գրինփիսը։Սեփական դիրոքորոշումները հայտնելուց, հարցուպատասխանից հետո, սկսվեց բուն բանակցային գործընթացը: Կողմերը կարողացան ընդհանուր համաձայնության գալ։Խաղի ավատին իրենց դիտարկումները կատարեցին Լիբերալ քաղաքականության դպրոցի ղեկավար Շուշան Ավագյանը, քաղաքագետ Լուսինե Հարությունյանը, «Սոլար Հոլդինգ» ընկերության ներկայացուցիչ Իգոր Ավակյանը։ Լավագույն պատվիրակները և թիմերը ստացան գրքեր՝ կարդալու և հետագայում քննարկում ծավալելու նպատակով։Հ.Գ. Հանդիսատեսի շարքում էին նաև ԼՔԴ նախորդ սերնդի սաները։
Գիտելիքը զենք է:Ե՛կ Լիբերալ քաղաքական դպրոց:










