Միջոցառումներ

Ուսումնական այց՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյան

Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսումնական ծրագրի անբաժան մասնիկն են պետական հաստատություններ այցերը։Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 9-ին, ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 8-րդ հոսքի 23 սաների: Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, շոշափվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են հասարակության բևեռացվածությունը, ատելության խոսքի տարածումն ու դրա դեմ պայքարը, գերեվարված անձանց վերադարձին վերաբերող հարցերը, ՄԻՊ գրասենյակի գործառույթների շրջանակը և այլ հարցեր։Պաշտպանը նաև ընդգծել է Լիբերալ քաղաքականության դպրոցի հետ համագործակցության կարևորությունը և նշել, որ հաստատությունը լավ հարթակ է տարբեր թեմաներ քննարկելու համար:
Flora Vardanyan
0







