Գործունեություն
Ահա այսպիսին էր Իջևանում անցկացված  «Մեդիագրագետ քաղաքացի» դասընթացը

Ահա այսպիսին էր Իջևանում անցկացված «Մեդիագրագետ քաղաքացի» դասընթացը

2023թ. ապրիլի 2-ին, Իջևան քաղաքում, երկու տարբեր խմբով ընթացավ «Մեդիագրագետ քաղաքացի» դասընթացը։

Դասընթացն այս անգամ հատուկ ադապտացված ծրագրով նաև երեխաների համար էր։ Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները իմացան թե.

Ի՞նչ է մեդիան և ինչ է նշանակում լինել մեդիագրագետ քաղաքացի։ Ի՞նչ է ատելության խոսքը։ Ո՞րոնք են փաստերը և որոնք դատողությունները։ Դպրոցականները խաղացին հատուկ իրենց տարիքի հարմար թեմատիկ խաղեր, ստացան մրցանակներ («Հարի փոթերի արկածները» գրքերի տեսքով)։ 

Մեծահասակների խմբի հետ աշխատեցին «Մեդիա նախաձեռնությունների» կենտրոնի մասնագետները։ Այստեղ ևս հագեցած ու ինտերակտիվ դասընթաց էր։ Մասնակիցներն իրենց գիտելիքները ստուգեցին «Լիտերատուսի արկածները» խաղով։ 

Խաղը երեք փուլ ունի և ստեղծվել է ճիշտ տեղեկություն ստանալ սովորեցնելու նպատակով: Առցանց տարբերակում կա հինգ լեզվով խաղալու հնարավորություն: Առաջին փուլում մասնակիցները քարտերը հերթով բացելով՝ փորձում են գուշակել, թե որտեղ է նկարվել քարտում պատկերված նկարը: Ճիշտ գուշակելու համար նրանք պետք է հաշվի առնեն յուրաքանչյուր մանրուք՝ եղանակը, նկարում առկա դետալները, օրվա ժամը։

Դասընթացն իրականացնում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը», ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։

Նկարաշար դասընթացից.

4fcb72d8-b28c-4d78-80b9-f31c7fff16b6
8e3c180b-3a07-489b-9c2c-8d2e42602ef4
f024a885-cd4a-4623-9050-1ca498557f60
cb627f68-e25d-4939-ba5a-d928f941faf8
9345b3ec-3634-44df-a291-104ba7c59735
1c864832-72cc-4f23-83e9-7e7cd9de1dc7
8dbab1a2-5e67-4d68-88e7-32b49aaae4c1
1c864832-72cc-4f23-83e9-7e7cd9de1dc7
91169244-0fb4-47e1-b59a-5e92b8e57349
69654131-b37d-4253-bbd1-95dbd939ef34
4d62ebe8-2e6a-49d5-85ad-dd3dd2598012
56035bc2-2f40-40b1-b6e5-b055ca5779c8
58917535-561c-4537-878f-a0e89fb8c2b9
17721c9f-d959-4d5c-a4b4-c0ec05153308
7617d3db-25aa-410d-960b-cb06615925e8
9b128aab-c2b6-46f9-a598-2ec70754e0d6
bec3d8da-9dfb-4e0a-9043-ffce09663f70
71b35e86-16cb-4cc7-aa4f-e75dcfbc83fc
4e952d47-86a8-4ac9-8cd9-b6d449a9d068
cd6a0718-6095-4191-a309-f0904a8f2790
2a4a636f-891e-4494-842a-b00f0da73d66

Previous
Next