Գործունեություն
Մեդիագրագիտության դաս Գյումրիում

Մեդիագրագիտության դաս Գյումրիում

Գյումրի քաղաքում «Մեդիագրագետ քաղաքացի» թեմայով դասընթացը մեկնարկեց մասնակիցների կողմից իրենց ակնկալիքները հեշթեգերի վերածելով, որ արդյունքում ստացվեց.

• #Մեդիագրագետ_քաղաքացի

• #Ոչ_ատելության_խոսքին

• #Լիբերալ_մեդիա

• #գիտելիք

• #Օգտակարություն

• #Որակյալ_խոսք

«Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» կազմակերպած այս դասընթացը վարեցին «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» փորձագետներ Լուսինե Գրիգորյանն ու Գեղամ Վարդանյանը։ 

Դասընթացն ինտերակտիվ էր։ Մասնակիցներն իրենց սովորածը ստուգեցին «Լիտերատուսի արկածները» խաղի օգնությամբ։ 

Ինֆորմիա  քաղաքի տիկնոջը առևանգում է մանիպուլյացիաների տիրակալ Մանիպուլուսը, և մեդիա գրագետ Լիտերատուսը փնտրում է նրան: Նա անցնում է 10 փուլով ստուգում լուրերի կեղծ ու շիտակ լինելը, ստուգում է ֆեյսբուքյան լուսանկարները, լրատվամիջոցների հրապարակումները և այլն։

Դասընթացի ավարտին մասնակիցներին վկայագրեր հանձնեց «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահ Տաթևիկ Մատինյանը: «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում իրականացվող սույն դասընթացը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից։

e4d2e6f4-7827-44b4-b64f-505f3696db33
d8809b30-63a0-488b-a94e-ed2fd3c19be2
d04921c4-541c-4a54-8c55-38cba83d31de
9d6636d5-ffc7-40bc-ab6b-99a3b48a9804
2124ef49-32a1-4621-8042-5a2bb599a35a
777e575a-35dd-4f2c-9959-0a0450e21c69
592e8b1d-4fbd-4737-a8b2-d83e1973c441
532cb658-79a0-4676-9e9c-54fe84904bd3
65affae3-2a30-4366-9ac1-838d46cbc204
36a7330c-e502-4c99-93d2-4ee1f853352a
6f848014-4cfc-437d-a8f8-31a0bbfea884
5de25cbf-5ee3-4d5d-958e-4faaf4b6b096
4ab5f53a-70d7-4581-9ddb-bf1196c99d55
1a9fd54f-ffef-41e4-92b3-1e884ec55193
0e8988dc-2df9-4171-ac30-72447ae5e11b
0c745e2a-9aa3-4af7-a3c5-718c0fcc679d

Previous
Next