Միջոցառումներ
Ճշմարտությունը ծնվում է բանավիճելու ժամանակ

Ճշմարտությունը ծնվում է բանավիճելու ժամանակ

 Դեռ Հին Հունաստանում բանավեճը հասարակական կյանքի մաս էր կազմում։ Փիլիսոփաները գտնում էին, որ ճշմարտությունը հենց այս ժամանակ է ծնվում։ 

  • Բանավիճելու հմտությունները տեսական մակարդակում սովորելուց հետո դրանք գործնականում ուժեղացնելու նպատակով երեկ Լիբերալ քաղաքականության Դպրոցում անցկացվեցին թվով 2 բանավեճեր։
  • «ԶԼՄ աշխատանքը պետք է վերահսկվի պետության կողմից ռազմական դրության պայմաններում» թեմայի շուրջ Կողմ և Դեմ հանդես եկան համապատասխանաբար «Լավերով» և «Դոն Ժուանը և հերոսուհիները» թիմերը։
  • «Լավերով» թիմի անդամներն էին Ալիկ Առաքելյանը, Հասմիկ Պողոսյանը, Մարիետա Դոլունցը, Միլենա Մաչյանը։
  • «Դոն Ժուանը և հերոսուհիները» թիմի անդամներն էին Սերգեյ Ասիկյանը, Թամարա Կալունցը, Սուսաննա Չոբանյանը,Սոնյա Համբարձումյանը։

 Ժյուրիի կազմում էին ԼՀԿ Կառավարման խորհրդի անդամ, Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ԼՀԿ Կառավարման խորհրդի անդամ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Անի Սամսոնյանը և Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ՀԿ նախագահ Տաթևիկ Մատինյանը։
Բանավեճը վարեցին Լիբերալ քաղաքականության Դպրոցի ղեկավարներ Մարիամ Խզմալյանը ու Շուշան Ավագյանը։

debate (1)

debate (12)

debate (13)

debate (14)

debate (15)

debate (16)

debate (17)

debate (18)

debate (19)

debate (20)

debate (21)

debate (22)


Previous
Next